|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում արգելել են միանգամյա պլաստիկի օգտագործումը։ Ազգային կանաչ տրիբունալը արգելել է քաղաքի բնակիչների համար պլաստիկ փաթեթների, բաժակների, միանգամյա օգտագործման սպասքի եւ այլ արտադրանքի կիրառումը, հաղորդում է Life–ը։
Փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող այս որոշման առիթ է հանդիսացել Հնդկաստանի մայրաքաղաքի բնապահպանական մտահոգիչ իրավիճակը։ Մասնավորապես, քաղաքի խոշոր 3 աղբանոցներում վերջերս պլաստիկի ապօրինի այրումը։ «Բոլոր կորպորացիաները եւ անհատները, ներառյալ՝ Դելիի ղեկավարությունը, պարտավոր են քայլեր ձեռնարկել պլաստիկի եւ չվերամշակվող թափոնների արտադրությունը նվազեցնելու ուղղությամբ», – ասված է Ազգային կանաչ տրիբունալի տարածած հայտարարության մեջ։
Պլաստիկի արտադրությունը ուղեկցվում է մթնոլորտ վտանգավոր քիմիկատների արտանետմամբ, մինչդեռ համաշխարհային օվկիանոս նետվող օգտագործված պլաստիկի 60տոկոսը կարելի է վերամշակել։