|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեզ համար իշխանությունը վայելք չէ, այլ պատասխանատվություն. այս մասին, ըստ ՀՀԿ փոխնակ Էդուարդ Շարմազանովի, ՀՀԿ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Շարմազանովը նշեց, որ յուրաքանչյուրի որոշումն է մնալ կամ չմնալ ՀՀԿ-ում: Ըստ Շարմազանովի, Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալը կուսակցությանը չի թուլացրել: Ըստ Շարմազանովի, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կուսակցությունն է որոշում, որ գործիչը որտեղ պետք է ծառայի: ՀՀԿ-ի ցուցակը դեռ պատրաստ չէ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ եւ քաղաքական հանձնաժողովի նախագահ:
Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանը եւ Արմեն Աշոտյանը ընտրվել են ՀՀԿ նախագահի տեղակալներ: