|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ը հերթական անգամ զգուշացրել է Թուրքիայում իր քաղաքացիներին: Ըստ Ensonhaber-ի՝ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին հորդորել է խուսափել Թուրքիայի հարավարևելյան շրջաններ մեկնելուց՝ Թուրքիայում ահագնացող ահաբեկչական գործողությունների պատճառով:
Պետքարտուղարությունը նույն պատճառով նաև սահմանափակել է ամերիկացի պաշտոնյաների` Թուրքիա այցերը:
ԱՄՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է նաև, որ Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներն ուշադիր հետևեն տեղական լրատվական աղբյուրներին և պահպանեն զգոնությունը: