|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը ներկայացրեց որոշման նախագիծ Սինգապուրի և Կանադայի հետ օդային հաղորդակցության վերաբերյալ համաձայնագրերին հավանություն տալու մասին:
Մինչ այդ վարչապետը նշեց, որ երկու օր հետո մեկնելու են Գյումրի, այնտեղ պետք է քննարկվի զբոսաշրջության հետ կապված մեծ ծրագիր:
«Խնդրում եմ նախատեսեք` այցի սկիզբը օդանավակայան: Կառավարիչների կողմից տնօրենին հրավիրում եք, որովհետև, որքան հասկացել եմ, պայմանավորվածություն կա, որ իրենք պետք է կատարեն ներդրումներ, քանի որ Գյումրի զբոսաշրջության հոսքը մեծ է լինելու»,- ասաց վարչապետը` հավելելով, որ հանդիպելու են նաև գյումրեցի գործարարների հետ: