|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի մոտակայքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել` շուրջ 25 ավտոմեքենայի մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` մեջբերելով տեղի ոստիկանության տվյալները, վթարի պատճառ են հանդիսացել անբարենպաստ եղանակային պայմանները` մառախուղն ու մերկասառույցը:
Ավտովթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 4-ը հոսպիտալացվել են: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մի քանի ժամով արգելափակվել է հյուսիս տանող գլխավոր մայրուղին:
Հիշեցնենք, որ նմանօրինակ խոշոր ավտովթար նախորդ շաբաթ տեղի էր ունեցել Չինաստանում` 19 մեքենայի մասնակցությամբ, որի հետևանքով 6 մարդ էր զոհվել: