|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նյու Յորքի Trump Tower երկնաքերի մոտ բողոքի ակցիա է անցկացվել այն տեղեկության ֆոնին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է թույլատրել Keystone XL և Dakota Access նավթատարների կառուցումը: Դեպքի վայրից կադրերը հրապարակել է Reuters գործակալությունը:
Ինչպես հիշեցնում է Lenta.ru-ն, Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբաման սառեցրել էր շինարարությունը: Մասնավորապես, Keystone նավթատարի կառուցումը, որը պետք է միացնի ԱՄՆ-ն կանադական Ալբերտա նահանգի հետ, կասեցվել է այն պատճառաբանությամբ, որ այդ ծրագիրը կխախտի ԱՄՆ-ի առաջատար դիրքը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում:
Մինչդեռ Dakota Access նավթատարի կառուցումը, որը պետք է միացնի Հյուսիսային Դակոտա և Իլինոյս նահանգները, առաջացրել է հասարակության բողոքը, քանի որ քաղաքացիները մտավախություն ունեն, որ այն վատ կանդրադառնա նահանգում խմելու ջրի որակի վրա:
Նշվում է, որ 600 ցուցարարներ են ձերբակալվել և ավելի ուշ ազատ արձակվել: