|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բելգիայի ոստիկանությունը յոթ մարդու է ձերբակալել Բրյուսելում հակաահաբեկչական գործողության շրջանակում տեղի ունեցած հարցաքննության համար: Այդ մասին հայտնել են Բելգիայի դատախազությունում, հայտնում է Reuters գործակալությունը:
Գործակալության զրուցակցի տվյալներով՝ գործողությունը կապված է Սիրիայից Բելգիա հնարավոր գրոհայինների վերադարձի հետաքննության հետ:
Գործակալությունը նշում է, որ ոստիկանությունը խուզարկության ընթացքում ձերբակալվածների մոտ չի հայտնաբերել ո՛չ զենք, ո՛չ պայթուցիկ: Գործողությունն անց է կացվել Բրյուսելում ինը կետերում և կապված չէ Բրյուսելում և Փարիզում ահաբեկչությունների հետաքննության հետ: