|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2016 թվականի ընթացքում բանակում համաճարակային հիվանդություններից մահվան դեպքեր չեն գրանցվել՝ չնայած նախորդ տարվա ձմռանը տարածված համաճարակին: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
«Մեզ հաջողվեց բավական արագ հաղթահարել համաճարակը, արդյունքում` հնարավոր եղավ խուսափել համաճարակային իրավիճակով պայմանավորված մահվան դեպքերից»,- նշեց նա:
Խաչատրյանի խոսքով՝ համաճարակային իրավիճակից դուրս գալուց հետո անմիջապես սկսվեցին ապրիլյան մարտական գործողությունները, որոնց ընթացքում հայկական կողմը տվեց 125 վիրավոր: Սակայն, ըստ նրա, ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում բժշկական ռեզերվային միջոցներ օգտագործելու կարիք չի եղել, եղածը բավականացրել է, որ ռազմական բժիշկները կատարեն իրենց առջև դրված խնդիրը: