|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀԿ խմբակցության ամենաավագ պատգամավոր` 71-ամյա Մկրտիչ Մինասյանն այլևս չի ցանկանում պատգամավոր դառնալ: Այս մասին նա ասաց Yerkir.am-ի հետ զրույցում: Պատգամավորը նշեց, որ ինքը չի պատկանում այն մարդկանց թվին, ովքեր ամեն գնով ցանկանում են պատգամավոր դառնալ:
«Իմ այս տարիքում էլ ինչ իմաստ ունի: Ինչը սկիզբ ունի, ունի նաև վերջ: Այսքան տարի պատգամավոր եմ եղել, հիմա ժամանակն է ճանապարհ բացել երիտասարդների համար, բայց ոչ թե ամբարտավան երիտասարդների, այլ` բանիմաց, քաղաքակիրթ երիտասարդների համար»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Նա միաժամանակ հավելեց. «Եթե իմ կուսակցությունը որոշի, որ ես անելիք ունեմ խորհրդարանում, այլ հարց է, բայց ես գտնում եմ, որ պետք է ճանապարհ տանք երիտասարդներին»:
Նշենք, որ Մկրտիչ Մինասյանն արդեն 14 տարի է` ԱԺ պատգամավոր է:
Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ավագ ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ չեն ցանկանում ընդգրկվել ցուցակում: Այդ պատգամավորներն են` Ռազմիկ Զոհրաբյանը, Համլետ Հարությունյանը, Վրեժ Մարկոսյանը: