|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանյան ոստիկանության աշխատակիցները որոնում են Hyundai մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը Մոսկվայի հարավային շրջանում երեխայի է առևանգել և տարել անհայտ ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքի կայքը, առևանգման մասին իրավապահ մարմիններին հայտնել է 11-ամյա տղան:
Աղբյուրի հաղորդմամբ` ոստիկանություն է զանգահարել 11-ամյա երեխան և պատմել է, որ իր աչքի առաջ Դոմոդեդովյան խճուղու վրա անհայտ անձը մեկ այլ տղայի բռնի ուժով նստեցրել է Hyundai մակնիշի մեքենան և թաքնվել:
Ներկա պահին պարզվում են արտակարգ պատահարի բոլոր հանգամանքները, ոստիկանությունը հետախուզում է մեքենան: