|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀԿ-ական պատգամավորներն ամեն կերպ խուսափում են մեկնաբանել Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից դուրս գալը: ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը նախ ասաց, որ ինքը չի տիրապետում ինֆորմացիայի` լքե՞լ է Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ն, թե՞ ոչ: Երբ ասացինք, որ հենց Հովիկ Աբրահամյանն է հաստատել դրա մասին, Տաճատ Վարդապետյանն ասաց, թե ամեն մարդ ինքն է որոշում` ինչ անի:
«Դա իր որոշումն է: Ես ի՞նչ կարծիք պետք է հայտնեմ, չեմ կարող ենթադրություններ անել»,- ասաց պատգամավորը` հստակ չպատասխանելով` սպասելի՞ էր Հովիկ Աբրահամյանի այդ քայլը, թե՞ ոչ:
Պատգամավորը նշեց, թե կուզենար Հովիկ Աբրահամյանին տեսնել ՀՀԿ շարքերում, որովհետև նա լուրջ ներդրում ունի ՀՀԿ-ում: