|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ երկու օրվա ընթացքում պարզ կդառնա՝ ում հետ է համագործակցելու՝ առաջիկա խորհրդարանում ընդգրկվելու համար: «Հավանականությունը մեծ է, որ կհամագործակցեմ «Ծառուկյան դաշինք»-ի հետ»,- ասաց նա:
Հարցին՝ առաջարկը նրա՞նց կողմից է եղել, թե՞ ինքն է համագործակցելու պատրաստակամություն հայտնել, Սարգսյանը պատասխանեց, որ իր համար էական նշանակություն չունեցող գործոն է, թե ում կողմից է եղել համագործակցություն առաջարկը:
Նշենք նաև, որ տևական ժամանակ է` Սարգսյանը հայտարարում է՝ ՀԱԿ-ի հետ համագրոծակցությունն առաջիկա խորհրդարանում անիրատեսական է լինելու, իսկ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը՝ հավանական: Նրա խոսքով՝ իր և ԲՀԿ ներկայիս ղեկավար Նաիրա Զոհրաբյանի միջանձնային հարաբերությունները բավականին լավ են, բայց թե այդ հարաբերություններն ի՞նչ գործընկերային հարաբերությունների կվերածվեն, ցույց կտա ժամանակը: