|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Citizens for Responsibility and Ethics in Washington (CREW) իրավապաշտպան կազմակերպությունը պատրաստվում է հայց ներկայացնել ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` մեղադրելով նրան Սահմանադրության խախտման մեջ. ըստ gazeta.ru-ի` գրում է New York Times-ը:
Ակտիվիստները համարում են, որ նա չի կատարել սահմանադրական դրույթները, որոնք արգելում են պետության ղեկավարին ընդունել պարգևատրումներ այլ երկրներից: Մասնավորապես` հայցի հեղինակները պնդում են, որ Թրամփի ձեռնարկությունները գործարքներ են կնքում օտարերկրյա պետական ձեռնարկությունների հետ, իսկ նրան պատկանող հյուրանոցները հյուրընկալում են օտարերկրյա պաշտոնյաների: Ըստ CREW-ի`այդ գործունեությունից ստացված եկամուտը համարվում է կաշառք, որը կարող է ազդել պետության ղեկավարի որոշումների վրա: