|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ «Ծառուկյան դաշինք»-ի հետ համագործակցության շրջանակներում օրական առնվազն երկու տասնյակից ավելի հանդիպումներ են տեղի ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ: Նրա խոսքով՝ հանդիպումները կրում են ոչ թե ամենօրյա բնույթ, այլ՝ ամենժամյա: «2 տասնյակից ավելի հանդիպումներ են լինում, բայց թե ո՞ր քաղաքական ուժի հետ ո՞ր օրն է հանդիպում տեղի ունեցել, ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում»,- ասաց Տոնոյանը՝ արձագանքելով մեր հարցադրմանը, թե Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումն այսօ՞ր է կայացել:
Նշենք նաև, որ լրատվամիջոցները ինֆորմացիա տարածեցին, համաձայն որի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը, երկրորդ տեղում լինելու է գործարար Խաչատուր Սուքիասյանը, երրորդում՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, չորրորդ ու հինգերորդ տեղերում կլինեն ԲՀԿ ներկայիս ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: