|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն մասնակցել է «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին նվիրված հուշ-միջոցառմանը:
Ըստ Demokrathaber-ի՝ Ավջըն Դինքի մահվան կապակցությամբ ցավակցել է Դինքի ընտանիքին, մտերիմներին, «Ակօս»-ի աշխատակիցներին և հայ համայնքին:
Դինքի սպանության բացահայտման գործով դատավարությունների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ այդ գործը հասել է այսօրվան՝ մի շարք խառնիճաղանջ փուլեր անցնելով:
«Տեսանք, թե ինչ մութ խաղեր են խաղացել այս ընթացքում: Աստված տա՝ հետագա դատավարություններն ընթանան իրավունքին, օրենքին և արդարությանը համապատասխան»,- նշել է Ավջըն: