|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հնդկաստանում գնացքը ռելսերից դուրս գալու հետեւանքով զոհերի թիվը հասել է 36-ի, հաղորդում է «Ֆրանս Փրեսը»։
Ավելի վաղ նշվել էր 23 զոհի եւ մոտ 100 տուժածի մասին։
Միջադեպտ ըեղի է ունեցել Օրիսա եւ Անդհրա Պրադեշ նահանգների սահմանին։ Ռելսերից դուրս է եկել արագընթաց գնացքի 8 վագոն եւ լոկոմոտիվը։ Գնացքը Ջագդալպուր քաղաքից մեկնում էր Բհուբանեշվար քաղաք։
Վթարի պատճառը դեռ հայտնի չէ։
Դեպքի վայրում փրկարարական գործողություններ են իրականացվում, ուղեւորներին տարհանել են։