|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իտալիայի Աբրուցո նահանգի լեռնային շրջանում գտնվող Rigopiano հյուրանոցի տարածքից, որն օրեր առաջ ձնահոսքի հետևանքով ձյան տակ էր հայտնվել, հաջողվել է ևս 4 ողջ մարդու հայտնաբերել:
Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն` վկայակոչելով դեպքի վայրում աշխատող փրկարարական ծառայությանը, փլատակների տակից հունվարի 21-ի առավոտյան երկու տղամարդու և երկու կնոջ են հայտնաբերել:
Իտալական իշխանությունների տվյալներով` հունվարի 18-ին տեղի ունեցած ձնահոսքի պահին քառահարկ հյուրանոցում 20 զբոսաշրջիկ է գտնվելիս եղել, ինչպես նաև 7 կամ 8 աշխատակից: