|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայ և Հորդանանի սահմանին տեղակայված փախստականների ճամբարի տարածքում շաբաթ պայթյուն է որոտացել: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով` պայթյունի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Միևնույն ժամանակ իրանական հեռուստաալիքը հաղորդում է տասնյակ զոհերի և բազմաթիվ վիրավորների մասին:
Նախնական տեղեկության համաձայն` խոսքն ահաբեկչության մասին է: Անհայտ անձինք գործի են դրել մեքենայի ներսում տեղակայված պայթուցիկ սարքը: Խմբավորումներից և ոչ մեկը չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Փախստականների ճամբարում, որը տեղակայված է Սիրիայի և Հորդանանի սահմանին, շուրջ 70 000 մարդ է բնակվում: