|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 27-ին Բեռլինում կընդունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, կողﬔրի քննարկուﬓերում գլխավորը կլինեն Եվրաﬕության ապագային վերաբերող հարցերը:
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Ուրբաթ ժամը 12-ին կանցլերը գերատեսչությունում կընդունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, նրանք բանակցություններ կվարեն աշխատանքային ճաշկերույթի ընթացքում»,-ասել է Զայբերտը:
Կարծարծվեն հիﬓականում ԵՄ-ի ապագային վերաբերող բանակցություններն ու պայմանավորվածությունները:
Կոնկրետ խոսակցություն կծավալվի փետրվարի 3-ին Մալթայում և մարտի վերջին Հռոմում կայանալիք հանդիպուﬓերի նախապատրաստման շուրջ»,-ավելացրել է նա: