|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ Պետդուման օրենք է ընդունել Ռուսաստանի և Թուրքիայի միջև «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին. հայտնում է РИА Новости-ն:
Պարզաբանող փաստաթղթերում նշվում է, որ գազատարի շինարարության և համաձայնագրի ստորագրման նպատակահարմարությունը պայմանավորված է մի քանի պատճառներով, մասնավորապես` տարանցման ռիսկերի նվազեցմամբ և «Գազպրոմ»-ի` Թուրքիայով ԵՄ երկրներ գազի մատակարարման պայմանագրային պարտավորությունների ապահովմամբ:
Նշվում է նաև, որ համաձայնագրի իրականացումը ՌԴ պետբյուջեից լրացուցիչ ծախսեր չի պահանջի: