|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության ու գիտության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել հանրակրթական հաստատություններում օտար լեզուների ուսուցման բարելավման ուղղությամբ առաջարկություններ և իրականացման ժամանակացույց: «Պարո'ն Մկրտչյան, մենք սրա մասին խոսել ենք, չափազանց կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր կրթական համակարգում ապահովել օտար լեզուների դասընթացներ», - նշեց Կ. Կարապետյանը: