|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման անցնելու կապակցությամբ Վաշինգտոնում երեք օր տոնակատարություն կլինի` հինգշաբթիից մինչև շաբաթ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Ինչպես հայտնել են միջոցառումների կազմակերպիչները, հինգշաբթի տեղի ժամանակով15:30-ին Թրամփը և ԱՄՆ-ի նորանշանակ փոխնախագահ Մայքլ Փենսը ծաղկեպսակ կդնեն Անհայտ զինվորի շիրիմին Արլինգթոնի ազգային գերեզմանատանը, որից հետո կայցելեն Աբրահամ Լինքոլնի հուշահամալիր, որտեղ համերգ է նախատեսվում: Թրամփն ու Փենսը քաղաքացիներին կողջունեն բեմահարթակից:
Վերջին նախապատրաստական աշխատանքները ամերիկյան մայրաքաղաքի կենտրոնում գրեթե ավարտվել են: