|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը բոյկոտող Դեմոկրատական կուսակցության անդամների թիվը գերազանցում է 40-ը: Այդ մասին հաղորդում է The Washington Post-ը:
Վերջին հաշվարկներով, դեմոկրատների 42 ներկայացուցիչ ցանկություն է հայտնել բաց թողնել արարողությունը: Նրանցից շատերն այդ մասին գրել են սոցիալական ցանցերում:
Ընդգծվում է, որ նրանց թիվը կտրուկ աճել է Ջորջիայից կոնգրեսական Ջոն Լյուիսի նկատմամբ Թրամփի քննադատություններից հետո:
Ավելի տեղեկացվել էր 26 դեմոկրատների բոյկոտի մասին: