|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տեղեկացրել էինք, որ երեկ երեկոյան՝ ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Գուրգեն Սարգսյանը:
Զինծառայողը Վայոց ձորի մարզի Հորբատեղ համայնքից է: Yerkir.am-ի հետ զրույցում Հորբատեղի ղեկավար Գագիկ Սանդրոսյանը նշեց, որ զինծառայողի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նա վիրավորում է ստացել գլխի շրջանում:
«Գուրգեն Սարգսյանը զորակոչվել է մեկ տարի առաջ, ամռանը պիտի զորացրվի: Տղան Ասկերանում էր ծառայում: Առավոտյան վիրահատել են նրան: Գուրգենը քույր և եղբայր ունի. քույրն ամուսնացել է, իսկ եղբայրը փոքր է: Տղայի հայրն ու մայրը չեն աշխատում, հողագործությամբ են զբաղվում, ապրում»,- ասաց Սանդրոսյանը:
Հիշեցնենք, որ Գուրգեն Սարգսյանը հրազենային վիրավորում է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով: