|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունվարի 17-ին, ժամը 04.44-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ կենտրոնական գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն արգելափակված է (վառելիքի արտահոսք չկա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի 35 CU 791 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գերեզմանատան արգելապատնեշին: Տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի: