|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Չնայած Հարավչինական ծովում իրավիճակի կայունացմանն ու բարելավմանը՝ Ճապոնիան ամեն դեպքում այդ տարածաշրջանում լարվածություն է հրահրում, ինչը վկայում է ստոր մտադրությունների եւ անառողջ տրամադրվածության մասին։ Այս մասին ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Հուա Չունյինը, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։
Հուա Չունյինը նշել է, որ Չինաստանը հաշվի է առնում այն, որ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, ստանձնելով պաշտոնը, ինքնուրույն եւ անկախ արտաքին քաղաքականություն է վարում, զարգացնում այլ երկրների հետ համագործակցությունը հավասարության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա։ Չինական կողմը հավանություն է տալիս դրան։