|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վերջին 2 օրում Իրանում թմրանյութերի վաճառքի, կողոպուտի և սպանության մեղադրանքով կախաղանի միջոցով մահապատժի է ենթարկվել 20 մարդ, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Herana իրավապաշտպան կազմակերպությանը։
Հունվարի 14-ին Քերեջ քաղաքում մահապատժի է ենթարկվել 16 մարդ, որոնք մեղավոր են ճանաչվել զինված կողոպուտի և սպանությունների համար։ Նույն օրը Ռեշիտ քաղաքի կենտրոնական բանտում մահապատժի է ենթարկվել երկու մարդ՝ թմանյութերի առևտրի մեղադրանքով, ևս 2-ը կախաղան են բարձրացվել Համադան և Քերման քաղաքներում։
Amnesty İnternational-ի տվյալով՝ 2015թվականին Իրանում մահապատժի է ենթարկվել 977 մարդ։