|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան փոխադարձ համաձայնության են եկել Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով բանակցություններին ԱՄՆ-ին հրավիրելու մասին:
Չավուշօղլուն նշել է, որ Վաշինգտոնի ներկայացուցիչներին հրավիրելու հարցը Մոսկվայի հետ քննարկվել է դիվանագիտական մակարդակով:
Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն հրավեր չի ստացել Աստանայում անցկացվելիք բանակցություններին մասնակցելու համար: