|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դանիան որոշել է մեծացնել ռազմական ծախսերը Բալթյան տարածաշրջանում ռուսական հրթիռներ տեղակայելու կապակցությամբ, ինչը Կոպենհագենն ընկալում է որպես սպառնալիք: Համապատասխան հայտարարությունն արել է երկրի պաշտպանության նախարար Կլաուս Յորթ Ֆրեդերիքսենը, փոխանցում է Reuters-ը:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են ռուսները Կալինինգրադում հրթիռային համալիրներ տեղակայում, որոնք կարող են հասնել մինչեւ Կոպենհագեն: Դա, իհարկե, լուրջ ռիսկ է»,- ասել է Ֆրեդերիքսենը:
Միաժամանակ նա նշել է, որ Դանիան ճնշում է զգում ՆԱՏՕ-ի կողմից, քանի որ ի վիճակի չէ պաշտպանական ծախսերի համար հատկացնել ՀՆԱ 2 տոկոսը: