|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղեցին, թե ի՞նչն է փոխվել, որ նա որոշեց դառնալ քաղաքական գործիչ: Վարչապետը պատասխանեց, որ երկրի վիճակի համար անհանգստությունն է ստիպել:
«Պետական գործչի համար չկա ավելի մեծ հաճույք և ուրախություն, եթե արդյունքներ են գրանցվում: Իրականում ծանր գործ է, չունես անձնական կյանք, չունես անձնական հետաքրքրության որևէ հնարավորություն: Ես հիմա կա'մ այստեղ եմ աշխատանքի, կա'մ տեղաշորում փորձում եմ քնել»,- ասաց Կարեն Կարապետյանը: