|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի հանձնարարականներ տվեց, որոնցից մեկը վերաբերում էր Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցի անմխիթար վիճակին: Նրա խոսքով՝ Արթիկում հնարավորություն կա օպտիմալացնելու, նորմալ պայմաներ ստեղծելու: Թերբեռնված են դպրոցները, կա դպրոց, որի պայմանները վատ են:
Վարչապետը հանձնարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ, որպեսզի կարողանան երեխաների կրթական պրոցեսը կազմակերպել նորմալ պայմաններում: