|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ Թուրքիայում ահազանգ է ստացվել այն մասին, որ մետրոյի Քիրազլը կայարանում տեսել են Ստամբուլի «Ռեյնա» ակումբում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն իրականացնելու մեջ մեղադրվող անձին:
Ըստ Demokrathaber-ի՝ ահազանգից հետո ոստիկանությունը դադարեցրել է մետրոյի երթևեկությունը: Կայարանում սկսվել են որոնողական աշխատանքներ:
Հավելյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի «Ռեյնա» ակումբում Ամանորի գիշերը հարձակման հետևանքով մահացել էր 39 մարդ: