|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում` լուծարել տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության համակարգում գործող «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Նախագծի ընդունումը պայմանավորված է պետական կառավարման ապարատի օպտիմալացման, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից կատարվող ծախսերի նվազեցման անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից կատարվող ծախսերի նվազեցմանը: