|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը Վրաստանին փաթեթային առաջարկ է արել գազի տեղափոխման ծառայություններից երաշխավորված եկամուտ ապահովելու համար. հայտնում է ТАСС-ը:
Մինսկում հունվարի 10-ին կայացել է «Գազպրոմ էքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովայի և Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հերթական հանդիպումը:
««Գազպրոմ էքսպորտ»-ի կողմից վրացական կողմին փաթեթային առաջարկ է արվել` օպտիմալ և փոխշահավետ պայմաններով, որը հնարավորություն կտա վրացական կողմին երաշխավորված եկամուտ ապահովելու գազի մատակարարման ծառայություններից և բարձրացնելու Վրաստանի գազաապահովման հուսալիությունը»,- ասել է «Գազպրոմ էքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովան: