|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստությունը գալիք մրցաշրջանի համար: Հավաքականը հունվարի 6-ից մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքին մասնակցում են 32 մարզիկներ: Դավիթ Թորոսյանի հետ հավաքին մասնակցում է նաև հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանը: Հավաքը նախատեսված է մինչև հունվարի 20-ը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: