|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԵՄ-ն պետք է դիտարկի միասնական շուկայի հասանելիությունը Բրիտանիայի համար սահմանափակելու հնարավորությունը, եթե Brexit–ի մասին բանակցությունների ընթացքում Լոնդոնը հրաժարվի ԵՄ չորս տնտեսական ազատություններից։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է Reuters–ը։
Նա նշել է, որ կարեւոր է հասկացնել, որ ԵՄ միասնական շուկայի հասանելիությունը հնարավոր է միայն չորս հիմնական ազատությունները հարգելու պայմանով։ «Հակառակ դեպքում մենք պետք է խոսենք հասանելիության սահմանափակման մասին»,- ասել է Մերկելը։