|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը չի պայքարի Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի համար: Այս մասին հաղորդում է The Independent-ը` հղում անելով Քլինթոնի մոտ ընկերուհի, քաղաքագետ Նիրա Տանդենին:
«Կարծում եմ` Քլինթոնը կկենտրոնանա բարեգործական գործունեության վրա՝ օգնություն երեխաներին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին: Նա փորձել է զբաղվել դրանով իր ամբողջ կյանքի ընթացքում: Չեմ կարծում, թե նա երբևէ նորից կփորձի ընտրվել որևէ պաշտոնում՝ լինի Նյու Յորքի քաղաքապետի, թե` ցանկացած այլ պաշտոն»,- հայտնել է Տանդենը: