|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ծանր հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զինծառայողը կոմայի մեջ է, առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Գարիկ Վարդանյանին դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել էին Երեւան: