|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է ավագ Ուեյն Ռունիի ձեռքբերումը, տեղեկացնում է Armsport.am–ը։
Անգլիայի Գավաթի 1/32 եզրափակչի՝ «Ռեդինգի» հետ խաղում հարձակվողը խփել է իր 249-րդ գոլը և հավասարվել ակումբի պատմության լավագույն ռմբարկու Բոբի Չարլթոնին։
«Երեկվա օրը լավագույնը չէր Ռունիի համար։ Ամենալավը դեռ առջևում է, դա միայն ժամանակի հարց է։ Այն կլինի, երբ Ռունին խփի իր հաջորդ գոլը և դառնա «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն։ Դա հիանալի կլինի»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «The Sun»-ը։