|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերմանական Spiegel-ի տեղեկություններով` Գերմանիայի դաշնային հանրապետությունը պոտենցիալ վտանգ ներկայացնող ավելի քան 50 իսլամիստների մերժել է գաղթականի կարգավիճակ տրամադրել, սակայն նրանք շարունակում են մնալ այդ երկրի տարածքում:
Ըստ աղբյուրի` Գերմանիայի իշխանությունները ներգաղթյալների արտաքսման հարցում մեծ խնդրիների առջև են կանգնում. ներգաղթյալների անհրաժեշտ փաստաթղթերը բացակայում են, իսկ նրանց երկրները հրաժարվում են այդ հարցում համագործակցել:
Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է, որ պոտենցիալ վտանգավոր իսլամիստների թիվը երկրում ռեկորդային մակարդակի է հասել: Նշենք, որ պոտենցիալ վտանգավոր են համարվում այն անձինք, ում վերաբերյալ հիմնավոր փաստեր կան եզրակացնելու, որ կարող են քաղաքական լուրջ բնույթի հանցագործություններ կատարել: