|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բրազիլիայի հյուսիսային Ռորայմա նահանգի Ագրիկոլա դի Մոնտի-Քրիստու բանտում խռովության ընթացքում առնվազն 33 մարդ է զոհվել: Այս մասին բրիտանական BBC-ին հաղորդել է նահանգի արդարադատության նախարար Ուզիել Կաստրուն:
Նրա խոսքով՝ բանտարկյալների մահվան հետեւում կանգնած է տեղական նարկոկարտելը: Զոհվածների մի մասը գլխատվել է: Իրավապահներն արդեն վերահսկում են իրադրությունը: