|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հունվարի 4-ին Գլենդեյլի ռեստորաններից մեկում ճաշի էր հրավիրել մշակույթի ամերիկահայ գործիչներին, գործարարներին ու քաղաքական գործիչներին:
Ինչպես հայտնում են Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, Արմեն Ամիրյանը ներկայացրել է Հայաստանի մշակույթի նախարարության կարճաժամկետ ու երակարաժամկետ ծրագրերը, այդ թվում՝ ներդրումային, բոլորին հրավիրել Հայաստանում իրագործելիք մշակութային առաջարկներով հանդես գալ՝ խոստանալով, որ մշակույթի նախարարությունն անպայման կօգնի և տեր կկանգնի դրանց իրագործմանը։