|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ամերիկացի միլիարդատեր և բարերար Բիլ Գեյթսը BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ գալիք տասնամյակում մարդկությունը կարող է բախվել գրիպի մահացու համաճարակի խնդրի հետ: Նա մտավախություն ունի, որ աշխարհը չի կարող բավականաչափ արագ արձագանքել այս համաճարակին և այն կարող է վերածվել ողբերգության:
«Ես միշտ խաչում եմ մատներս, և հույս ունենում, որ գրիպի` այս մահացու համաճարակը չտարածվի առաջիկա 10 տարիների ընթացքում»,-ասել է Գեյթսը:
Նա ընդգծել է, որ մարդկությունն այժմ ունի ժամանակակից բժշկական միջոցներ, բայց նրան մյտահոգում է այն, որ մարդկությունը դժվար թե կարողանա արդյունավետորեն արձագանքել մահացու հիվանդության կանխարգելմանը, քանի որ այն շատ արագ է տարածվելու: Գեյթսի մտահոգության պատճառն այն է, որ փորձերը ցույց են տվել` մարդությունը շատ դանդաղ է արձագանքում նման դեպքերին` այդ ընթացքում վիրուսն արդեն իր գործն արած է լինում: