|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեկտեմբերի 28-ին, ժամը 09.47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենա է գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» մակնիշի (վարորդ՝ Հ. Բ.) 38 օօ 888 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը, ինչի հետևանով ուղևոր՝ 1965 թ. ծնված Ա. Ս.-ը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ: Տուժածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: