|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի տարածքում դարձյալ արգելափակվել են «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայնը» կայքերը. հայտնում է contact.az-ը։
Ըստ ադրբեջանական կայքի` արդեն առաջին շաբաթը չէ, որ կայքերն անհասանելի են:
Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների հասցեին քննադատական նյութեր հայտնվելուն պես կայքերն արգելափակվում են։ Նույնն է տեղի ունենում «Մեյդան TV»-ի և «Ազադլըգ» թերթի կայքերի հետ:
Ադրբեջանի կապի նախարարությունը ոչ մի մեկնաբանություն չի տալիս: