|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ Պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհերի մարմինների ճանաչումը տեղի կունենա Մոսկվայում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տրանսպորտի նախարարության հայտարարությունը:
«Տու-154-ի կործանման հետեւանքով զոհերի մարմինների ճանաչումը տեղի կունենա Մոսկվայում: Մոսկվայում նաեւ բժշկահոգեբանական օգնություն կտրամադրվի հարազատներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սոչիի մոտ Տու-154-ի կործանման վայրում փրկարարական նավ է բարձրացվել 10 մարմին:
Որոնողական աշխատանքներն իրականացնում են 27 նավ, 37 ջրասուզորդ, 4 ուղղաթիռ, նաեւ հեռակառավարվող խորջրյա սարքեր: