|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության այսօրվա նիստում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ներկայացրեց «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին որոշման նախագիծը: Նա նշեց, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով կստեղծվի լուծարման հանձնաժողով:
«Հայգազարդ»-ի պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահվելու են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը: Ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
Նախարարի խոսքով՝ ընկերության ստեղծման հիմնական նպատակն էր եղել կազմակերպել գազի նախկին համակարգի ընկերություններից փոխանցված դեբիտորական և կրեդիտորական պարտքերի սպասարկումը, առևտրա-միջնորդական գործառնությունների իրականացումը` կապված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի համալրման նպատակով ռուսական կողմին հանձնված գույքի դիմաց ստացվող բնական գազի ներկրման և իրացման հետ: