|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի դեմ Անկարայում մահափորձ է տեղի ունեցել: Դեսպանը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է, այնուհետեւ մահացել:
Կատարվածի մասին այս պահին CNNTURK-ի եթերում ելույթ է ունենում Թուրքիայի նախագահ Էրդողանը: «Խստապես դատապարտելով» կատարվածը՝ Էրդողանը համոզմունք հայտնեց, որ այս հարձակումը սադրանք է՝ ուղղված երկկողմ հարաբությունների դեմ: Վերջինս նշեց, որ Թուրքիան հետամուտ կլինի այս դեպքի բացահայտմանը՝ տեղեկացնելով, որ դրա համար ՌԴ-ի հետ համատեղ հանձնախումբ կստեղծվի:
«ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները շատ լավ են, տարածաշրջանի հետ մեր հարաբերությունները շատ լավ են, եթե ոմանք ակնկալում են, որ այդ հարցում կարող են սադրանքներ իրականացնել, ասեմ՝ իզուր եք սպասում»,-նշեց Էրդողանը:
Խոսքի վերջում Էդողանը ՌԴ դեսպանի սպանության կապակցությամբ ցավակցեց թե ՌԴ-ին, թե Թուրքիային: Հարկ է նշել, որ Էրդողանն իր ելույթի ընթացքում խոսում էր դողդոջուն ձայնով՝ պարբերաբար կակազելով: