|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կկայանան ԵՏՄ նիստը և ՀԱՊԿ նստաշրջանը. հայտնում է Կրեմլի կայքը:
Հանդիպման ընթացքում նախատեսվում է ամփոփել ԵՏՄ-ի երկու տարվա աշխատանքի արդյունքները և նշել ԵՏՄ հետագա զարգացման ուղղությունները:
Գագաթաժողովի գլխավոր իրադարձությունը կդառնա ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի ստորագրումը:
ՀԱՊԿ նստաշրջանի շրջանակում միության անդամ երկրների ղեկավարները կքննարկեն կազմակերպության շրջանակում փոխգործակցության հրտապ ոլորտները, դրա ընթացիկ գործունեության ապահովումը: Ղեկավարները նաև կարծիքներ կփոխանակեն գլոբալ և տարածաշրջանային օրակարգի հարցերի, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի, թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառության վերաբերյալ: