|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր վաղ առավոտյան Երևանի Սարյան փողոցում բանկոմատ են պայթեցրել:
Yerkir.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ ժամը 6:15-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սարյան 8 հասցեից ձայներ են լսվում, հնարավոր է գողություն է կատարվում:
Մի քաղաքացուց էլ ժամը 8:45-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 56 հասցեում տեղադրված բանկոմատի մոտ ամրացված գազի բալոն կա: Միջոցառումներ են ձեռնարկվում նշված երկու դեպքերը բացահայտելու ուղղությամբ:
Shamshyan.com-ն էլ գրում է, որ հանցագործները փորձել են պայթեցման եղանակով բանկոմատը թալանել: